Զորավար ԱՆԴՐԱՆԻԿ. «Որպեսզի թշնամիքդ քեզ հարգեն` պատժիր ազգիդ դավաճաններին»։
Մեծ զորավարի այս խոսքն իրենց էջերում տեղադրել են հարյուրավոր, հազարավոր մարդիկ։
Եռակի, քառակի շատ մարդիկ «լայքել» են այն։
Շատ շատերն են տեղադրել և հավանել նաև Արա Հարությունյանի այս խոսքը. «Դավաճանին չսատկացրած ազգն իրավունք չունի գոյության»։
Հիմա հարց` Երկիրը պայմանավորված պատերազմի գեհեն մտցնելուց, հազարավոր հայ ջահելների գերեզման դնելուց և հայրենիքի մի ստվար հատված թշնամուն հանձնելուց հետո քանի՞ դավաճան է սատկացվել։
Հայաստանում ու Արցախում որևէ ԲՏ պատասխան տվե՞լ է կատարած հանցանքի, ոճրագործության համար։
Վարդգես ՕՎՅԱՆ